Զեկոյց Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Ուսանողական Ֆոնդից

Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Ֆոնդը բաղկացած է՝ Վազգէն և Ֆլորա Շահվերդեանների՝ 1978 թւից, Սուրէն Պանիրեանի՝ 2005 թւից, Դոկտ. Հարմիկ Դաւթեանի՝ 2013 թւից և Թեմական խորհրդի հիմնադրամներով:

Ֆոնդը արդէն 40 տարի է ինչ ծառայում է համայնքին:

Ժամանակին Վազգէն և Ֆլորա Շահվերդեանների ցանկութեամբ, հիմնադրամի տոկոսից վճարւում էին հայերէնագիտականի 7-15 ուսանողներ, որով լրացւում էր ամբողջ թօշակը, չորս տարւայ ընթացքում:

Երջանկայիշատակ Դոկտ. Յարութիւն (Հարմիկ) Դաւթեանի ցանկութեամբ, իր ընտանիքի կողմից յատկացւած գումարը պէտք է վճարւի գերլիսանս և աւելի բարձր մակարդակների ուսանողներին:

Ներկայումս ֆոնդն ունի մօտաւորապէս 60 սան, որոնց գերդիպլոմ և լիսանս մակատդակում վճարւում է տարեկան 14,000,000 ռիալ իսկ գերլիսանս մակարդակում՝ 16,000,000 ռիալ:

Ներկայ շրջանի ֆոնդի անդամներն են՝ Աշոտ Սինանի, Անահիտ Ղուկասեան, Քարմելլա Յարութիւնեան, Ռիմա Ղարախանեան, Ալբերթ Լազարեան և Ռայա Լարեանս: Թեմական խորհրդի կապն է Արմէն Սիմոն Խաչիկը:

Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Ուսանողական Ֆոնդ