Արդէն 14 տարի է ինչ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւում է Մշակութային փառատօն, որի հիմնական նպատակն է նոր սերնդին առնչակից պահել հայկական մշակոյթին:
Յիշեալ փառատօնը իւրաքանչիւր տարի կազմակերպւում է հետեւեալ բնագաւառներում՝ երաժշտական գործիքներ, երգ եւ ասմունքային կատարումներ:
Ասմունքի մրցութիւնը տեղի ունեցաւ ուրբաթ, փետրւարի 15-ին՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, երաժշտական գործիքների մրցութիւնը տեղի է ունենալու փետրւարի 22-ին դարձեալ «Արարատ» մարզաւանում, իսկ երգինը՝ փետրւարի 28-ին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ:
Մշակութային փառատօնին իրենց մասնակցութիւնն են բերել հայոց դպրոցների եւ ուրբաթօրեայ դասընթացներ յաճախող շուրջ 314 աշակերտ-աշակերտուհիներ, որոնցից 173-ը՝ ասմունքի, 114-ը՝ երաժշտական գործիքների եւ 27-ը՝ երգի բաժնում:
Առաջին Տարրական
http://tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/2251-2019021901?tmpl=component&print=1#sigProId87544f6da1
Տարրականի երկրորդ և երրորդ դասարաններ
http://tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/2251-2019021901?tmpl=component&print=1#sigProId68480a84ba
Տարրականի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ դասարաններ
http://tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/2251-2019021901?tmpl=component&print=1#sigProId63d2211852
Միջնակարգ օղակ
http://tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/2251-2019021901?tmpl=component&print=1#sigProIdcf1d253bdc