Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների 2010-ից 2018 շրջանաւարտների վկայականների բաշխման հանդիսութիւն

Ուրբաթ, փետրւարի 22-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների 2010-ից 2018 թւականների շրջանաւարտ ուսանողների վկայականների բաշխման հանդիսութիւնը:

Հանդիսութիւնը իրականացւել էր համագործակցութեամբ «Հայ կին» միութեան եւ Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների:

Ութը տարիների ընթացքում դասընթացներն աւարտել են 46 ուսանող-ուհիներ, որոնք իրենց գնահատագրերը ստացան Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռքից:

Միջոցառումը յագեցած էր ելոյթներով եւ գեղարւեստական կատարումներով:

Զեկոյցներով հանդէս եկան դասընթացների ներկայի տնօրէն՝ Քլարա Աղախանեանը, դաստիարակի անունից խօսք ուղղեց ժամանակի Կրթական խորհրդի ատենապետ՝ Հրայր Շահնազարեանը, որպէս դասընթացների հովանաւոր ելոյթ ունեցաւ «Հայ կին» միութեան գործող նախագահուհի՝ Դիանա Յովհաննիսեանը, հնչեց աւարտած ուսանողի խօսքը:

Եզրափակիչ եւ դասընթացների մասնակիցներին ուղղւած գնահատանքի խօսքով հրաւիրւեց արտայայտւելու հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Լուրը «Ալիք»-ից