Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի, 6 մարտ, 2019-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ և «Բեհեշթի» համալսարանի նախկին դասախօս՝ պրն. Սեդրակ Նազարեանին, ով աւելի քան 33 տարի դասաւանդել է «Մելլի» (այժմ «Բեհեշթի») համալսարանում:

Պրն. Նազարեանը, երկար տարիներ աշխատել է նաև իր արւեստանոցում վերականգնողական և վերանորոգման աշխատանքներով, որի իբրև հետևանք հազարաւոր պաստառներ կորստից փրկւել են: Մի շրջան վերանորոգել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմատացու եկեղեցու որմնանկարները:

Այս առիթով ուրախութեամբ յայտնում ենք, որ պրն. Նազարեանը Սրբազան Հօրը յայտնեց, որ ինքը կամենում է մի գումար էլ նւիրել համայնքին, Սրբազան Հօրն առաջակեց մի հիմնադրամ հաստատել իր անունով: Յառաջիկայի յատուկ հաղորդագրութեամբ մեր ժողովրդի զաւակներին իրազեկ ենք դարձնելու:

Սրբազան Հայրը մեծապէս գրանատեց մեծահոգի արւեստագէտ դասախօս հայորդուն, նրան մաղթելով առողջ, երջանիկ և առաւել արդիւնաշատ կեանք: