Կիրակի, 10 մարտ, 2019-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հանդիպեց Գերմանիայի Բերլին, Միւնիխ և Շտուտկարդ քաղաքների Կաթոլիկ Ակադեմիայի դասախօսներին՝ Դոկտ. Վոթս, դոկտ. Էօսլին և դոկտ. Սթրոբլ:
Դասախօսները Իրան էին հրաւիրւել Իսլամական Մշակոյթի և Միջազգային հաղորդակցութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի կողմից, մասնակցելու Թեհրանում և Մաշհադում կազմակեպւած երկխօսութեան համագումարին, որի գլխաւոր թեման էր՝ «Բաղդադական Աստւածաբանութիւն»:
Սրբազան Հայրը ողջունեց և իր ուրախութիւնը յայտնեց իրենց ներկայութեան համար: Մեծապէս գնահատեց իրենց համագործակցութիւնը Իրանի Մշակոյթի և Երկխօսութեան կենտրոնի հետ և յաջողութիւն մաղթեց: