«Ալիք» օրաթերթի Գլխաւոր Խմբագիրը Ազգային Առաջնորդարանում

Երկուշաբթի, 11 մարտ, 2019-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանին:

Պրն. Մելիքեանը յատուկ պատգամ էր բերել Հ.Հ. Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի տնօրէն՝ Ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանից, որով յարգարժան պրոֆեսորն անդրադարձ էր կատարել միացեալ Հայաստանի հռչակագրի 100-րդ տարեդարձի մասին: Խօսւեց այն մասին թէ ինչպէս կարող է սոյն դարադարձը պատշաճօրէն մեր ժողովրդի գիտակցութեան մէջ վերակենդանացնել:

Հանդիպումն առիթ եղաւ խօսելու մեր համայնքին և ընդհանրապէս մեր ժողովրդին հետաքրքող հարցերի մասին: