Հանդիպում Ազգային Առաջնորդարանում

Երկուշաբթի, մարտի 11-ի երեկնապահին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցը ոգեկոչող կենտրոնական յանձնախմբի անդամներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և լսելու իր թելադրութիւններն ու յորդորները:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց յանձնախմբին, յաջողութիւն մաղթեց նրանց և թելադրեց, որ ջանքը դնեն երիտասարդներին և աշակերտներին ծանօթացնելու Եղեռնի Պատմութեան ծալքերին և մտաւորակններին: Աշխատեն երիտասարդութեանն աւելի շատ զբաղեցնել իրենց աշխատանքների մէջ: