Թ.Հ.Կ. Եկեղեցասէր Միութեան Նորընտիր Վարչութեան անդամները Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի, մարտի 13-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ Կանանց Եկեղեցասէր Միութեան նորընտիր վարչութեան անդամներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և լսելու իր թելադրութիւններն ու յորդորները:

Սրբազան Հայրը շնորհաւորեց նորընտիր վարչութեանը և յաջողութիւն մաղթեց իրենց եկեղեցանւէր գործունէութեան համար:

Վարչութիւնը որոշել է այս տարի միութեան հիմնադրման 90-ամեակը տօնել:

Այդ առիթով Սրբազան Հայրը թելադրեց յատուկ յանձնախումբ կազմել, որպէսզի պատշաճ ձևով նշեն միութեան հիմնադրման 90-ամեակը: