Պասի Ճաշատեսակների Փառատօն՝ Թունեան դպրոցում

Թւականիս, չորեքշաբթի մարտի 13-ին, Հայոց Ազգային Թունեան տարրական դպրոցում, դպրոցի տեսչութիւնը և Ծնողական Խորհուրդը կազմակերպել էին «Մեծ Պահքի ճաշատեսակների փառատօն»:

Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպոհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Արժ. Տ. Կոմիտաս աւ. քհն. Ղարախանեանի, ներկայ գտնւեց փառատօնին, շրջագայեց սեղանների շուրջ և ճաշակեց Փերիայի գիւղերի կանանց պատրաստած յատուկ կերակրատեսակները:

Այցին ներկայ էին նաև Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի անդամներ՝ տկն. Մելինդա Քարիմ Մասիհին, պրն. Սաքօ Ազիզեանը և պրն. Սևան Զոհրաբեանը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց այս նախաանձնախնդրութիւնը և թելադրեց, որ Պահքը միայն և միայն նիւթականօրէն չհասկանան, այլ ջանանան իր հոգևոր իմաստով էլ ապրենք: