Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Երկուշաբթի ապրիլի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պարոնայք՝ Յակոբ Բալեանին և Յակոբ Յարթունեանին, որոնք Հայաստանից հիւրաբար Թեհրանում են գտնւում:

Պրն. Բալեանը եղել է Քամիշլիի ազգային իշխանութեան և թաղականութեան ատենապետ և բերիոյ թեմի գաւառականի անդամ, որ այժմ ընտանեօք Հայաստանում են ապրում: Պրն. Բալեանը Առաջնորդ Սրբազան Հօր մանկութեան ընկերն է եղել և իր գործօն մասնակցութիւնն է բերել Ճէզիրէյի մեր ժողովրդի ազգային-եկեղեցական կեանքում:

Պրն. Յարթունեանը եղել է Ղարաբաղեան մարտերին մասնակցած հրամանատար և այժմ էլ որպէս գործարար ապրում է Պռոշեան գիւղում: