Իրանի Հայ Արհեստաւորների միութեան նւիրած դիատար մեքենան պաշտօնապէս շահագործման յանձնւեց Նոր Բուրաստան գերեզմանատանը

Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը կիրակի ապրիլի 14-ի առաւօտեան, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատնում պաշտօնապէս գերեզմանատան վարչութեանը յանձնեց միութեան կողմից նւիրւած դիակառքը, որը ապահովւել է միութեան ջանքերով:

Հարկ է նշել, որ իրանահայ Արհեստաւորների միութիւնը, ինչպէս միշտ այս անգամ եւս իր այս քայլով նեցուկ է հանդիսացել ազգային իշխանութեանը:

Այդ մասին միութեան վարչութեան նախագահ Յակոբ Յակոբեանը իր հետ ունեցած զրոյցի ընթացքում նշել է. «Այդ դիակառքի գնման հարցով, որի միջոցով ննջեցեալը Նոր Բուրաստան գերեզմանատնում փոխադրւելու է մինչեւ գերեզման, անգամներ «Բեհեշթ Զահրա» գնալով ուսումնասիրել ենք զանազան դիակառքերի ձեւերը, եւ ի վերջոյ երկար քննարկումներից յետոյ այդ սարքի պատրաստման համար դիմել ենք մի կենտրոնի, որը զբաղւում է այդ սարքերի պատրաստմամբ եւ յուսանք միութեան իրականացրած այս քայլը, ինչ որ ձեւով կարողանայ մեղմել մեր ննջեցեալների հարազատների հոգսը դագաղը ուսամբարձ փոխադրելու հարցով»:

Դիակառքի յանձնումից յետոյ գերեզմանատան գրասենեակում վարչութեան անդամներ Խեչօ Նազարեանը եւ Ռուբիկ Սարգսեանը անդրադարձան Նոր Բուրաստան գերեզմանատան խնդիրներին, տարածքում քաղաքապետարանի համագործակցութեամբ իրականացած նորոգութիւնների աշխատանքներին եւ գնահատւեց իրանահայ Արհեստաւորների միութեան քայլը, արդի դիափոխադրման սարքը գերեզմանատանը յանձնելու կապակցութեամբ:

Լուրը՝ «Ալիք»-ից