Հանդիպում Ազգային Առաջնորդարանում

Ապրիլ ամսի 29-ից, 30-ը, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի և Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Սոյն համագումարի նախապատրաստական աշխատանքների գծով, երեքշաբթի ապրիլի 16-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թեհրանի համալսարանի ներկացուցիչներ՝ դոկտ. Նիքնամի, և Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ՝ դոկտ. Մոռէ Սեդղի և դոկտ. Արդէշիր Խորշիդեանի հետ:

Ժողովականները քննեցին համագումարին ներկայացնելիք համաշխարհային առողջութիւն և կրօն թեման: Նաև իւրաքանչիւրն ամփոփ ձևով ներկայացրեց իր դասախօսութիւնը: