Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհուրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորսնցուցած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։
Մեր թեմի ազգային իշխանութիւնն ու մարզական, մշակութային ու բարեսիրական միութիւնները արդէն իսկ սկսել են նւիրահաւաքի աշխատանքներին։ Քրիստոնէական մեր պարտականութիւնն է ոչ միայն զօրակցել այլ եւ գործնական միջոցներով եղբայրական ձեռք երկարենք մեր աղէտահար եղբայրներին եւ քոյրերին։ Յիշենք մեր Տիրոջ՝ Քրիստոսի խօսքը որ ասում է, ՛՛Աւելի երջանկաբեր է տալը քան առնելը՛՛։
Տօնական այս օրերին աղէտեալներին ուրախացնելը, նրանց նեղութիւնը մեղմացնելը մեծագոյն երջանկութիւն է։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ