Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՌ ՖՐԱՆՍԱՅԻ ԵՒ ԻՏԱԼԻՈՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ

Հայոց Ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման այս օրերին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան յանուն ողջ հայութեան եւ յատկապէս մեր թեմի ողջ ժողովրդին երախտագիտական երկու նամակներ յղեց մին՝ Ֆրանսայի դեսպանութիւն նախագահ Մաքրոնի Ապրիլ 24-ը Ֆրանսիայում Ցեղասպանութեան օր հռչակելու առիթով եւ երկրորդը Իտալիոյ դեսպանութիւն Իտալիոյ խորհրդարանի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը որդեգրելու եւ երկրի կառավարութեան կոչ ուղղելու Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու առիթով։

Իր նամակների մէջ Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց երկու պետութիւնների նախանձախնդրութիւնը մարդկային իրաւունքների եւ այս պարագային հայ ժողովրդի խլւած իրաւունքների եւ Ցեղասպանութեան զոհերի հատուցման կապակցութեամբ։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ