Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Լիլիթ Տէրեանի Հոգեհանգստեան Արարողութիւն

Ուրբաթ 26 ապրիլ 2019-ի առաւօտեան, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, իրանահայ արձանագործ, քանդակագործ եւ արւեստագէտ՝ Լիլիթ Տէրեանի հոգու խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Հոգեհանգիստից առաջ Առաջնորդ Սրբազան հայրը յաւուր պատշաճի իր քարոզի մէջ անդրադարձաւ Լիլիթ Տէրեանի մշակութային արժէքներին:

Այնուհետև ցաւակցութիւն յայտնողները Ազգային Առաջնորդարան բարձրացան և Առաջնորդ Սրբազանին ու Թեմական Խորհրդի ներկայացուցչին իրենց ցաւակցութիւնները յայտնեցին:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ