Մանկական Զարգացման Հիմնադրամի (ՄԶՀ) Տնօրէնի Այցը

Ապրիլի 23-ին, ՀՀ Մանկական Զարգացման Հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէն՝ Լուսինէ Սիմոնեանը, Թ.Հ.Թ.-ի Կրթական Խորհրդի անդամ՝ Մելինէ Բադալի ուղեկցութեամբ այցելել է Հայոց Ազգային դպրոցներ:

Սոյն Հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրաւունքների պաշտպանութեանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակութիւն, առաջարկել մասնագիտական ծառայութիւններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը`մշակելով նիւթեր երեխաների հետ աշխատող մասնագէտների, մանկավարժների և ծնողների համար:

Նրանք մատուցում են հոգեբանի, յատուկ մանկավարժի, լոգոպևտի, արտ-թերապևտի, ֆիզիոթերապևտի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ:

Հիմնադրամը իրականացնում է նաև սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպէս ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանութեան, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագէտների համար:

Տկն. Սիմոնեանը Թեհրանում այցելեց Հայոց Ազգային «Սասուն» և «Ա. Ահարոնեան» մանկապարտէզներ, «Թունեան» և «Շանթ» տարրական դպրոցներ, ծանօթանալով պատկան դպրոցների ուսումնադաստիարակչական կազմի հետ:

Այցելութիւնների ընթացքին քննարկւել են նախադպրոցական և դպրոցական հաստատութիւններում երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանութիւնն ու մօտեցումները: Ինչպէս նաև ՄԶՀ-ի ԶարՄան / ZarMan ապրանքանիշի հայկական խաղերը Թեհրանի մանկապարտէզներում գործածելու հնարաւորութիւնները:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ