Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Հինգշաբթի մայիսի 2-ին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակչութեան Յանձնախմբի ատենապետուհի՝ Անի Մանուկեանին:

Հանդիպումն առիթ եղաւ քննարկելու յանձնախմբի կողմից պատրաստւած երեք ծրագրերի մասին՝

- Մանուկների օրհնութիւն, որը կայացաւ ուրբաթ մայիսի 3-ին
- Մանուկների դաշտահանդէս, որը տեղի է ունենալու մայիսին
- Նորապսակների համագումար, որը կը կայանայ յունիսին

Սրբազան Հայրը գնահատեց յանձնախմբի աշխատանքները և թելադրեց, որ ջանադիր լինեն վերոյիշեալ ծրագրերի լաւագոյն կերպով գործադրման: