Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Պահանջատիրական համահաւաք ապրիլի 23-ի երեկոյեան՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում

Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցը Թեհրանի հայկական համայնքում մեծարելու նպատակով ապրիլի 23-ի երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու շրջափակը լեփ-լեցուն էր գիտակից հայորդիներով:

Միջոցառումը մեկնարկեց եկեղեցու շրջափակում տեղադրւած նահատակների յուշարձանի մօտ, որտեղ նախ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով կատարւեց բարեխօսական աղօթք, որից յետոյ Սրբազան Հայրը խօսքն ուղղելով ժողովրդին ընդգծեց. «Ահաւասիկ չորրորդ տարին է, որ հայցում ենք, մեր նահատակների բարեխօսութիւնը մեզ համար, որովհետեւ նրանք որպէս նւիրական սուրբեր, իրենց քրիստոնէական հաւատքին եւ ազգային պատկանելիութեան համար նահատակւեցին»: Սրբազան Հայրը նշեց. «Մենք այսօր, երբ ապրում ենք նահատակութեան խորհուրդը մեր մէկուկէս միլիոն սրբազան նահատակների, Աստծուն փառք ենք տալիս որ մեր ժողովուրդը դեռեւս գիտակից իր լինելութեան, գիտակից իր առաքելութեան, գիտակից իր կոչումին, պահում ու պահպանում է այդ բոլորը որպէս նւիրական սրբութիւն, որոնց վրայ պատւանդանւած է լինում իր գոյութիւնը»:

Որպէս քաղաքական կամքի դրսեւորում Էմիլ Սէթխանեանը պարսկերէնով ընթերցեց օրւայ հաղորդագրութիւնը: Հաղորդագրութեան մէջ շեշտւած էր, որ հայ ժողովուրդը զոհն է դարձել ոճրագործ իշխանութեան քաղաքականութեան, որը ցեղապաշտական հայեացքով էր դիտում իր քաղաքացիներին, եւ չարաշահելով համաշխարհային գերուժերի անտարբերութիւնը, դիմեց Ցեղասպանութեան:

Ժողովրդական հաւաքը շարունակւեց ծաղիկների մատուցումով եւ խնկարկութեամբ, ու ժողովուրդը մեր սկաուտների շարքերից անցնելով ծաղիկներ տեղադրեց նահատակների յուշարձանին եւ խնկարկեց, նրանց անմահ յիշատակը վառ պահելու համար: Ծաղիկների մատուցումը զուգորդւած էր կարգախօսերի վանկարկումով:

Յաւարտ ծաղիկների մատուցման, Սրբազան Հայրն իր եզրափակիչ ելոյթի ընթացքում շեշտեց, քանի որ ժամանակի ոճրագործերը մեզ զրկեցին մեր հայրենիքից, հետեւաբար մեր պարտականութիւնն է այդ հայրենիքի, ամբողջական հայրենիքի տեսիլքով ապրելու եւ գործելու:

Աւելի ուշ, ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ սկսւեց երիտասարդական համահաւաք եւ ասպարէզ իջաւ հայ պատանին ու երիտասարդը իր պահանջատիրական ձայնը ի լուր աշխարհի բարձրացնելու: ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միութեան անունից նախ խօսք ուղղեց Նարէ Սարգսեանը, ընդգծելով. «Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 104-ամեակի սեմին գտնւող հայ երիտասարդը դատ ունի ստանալու, եւ այդ դատի կենսագործման համար անհրաժեշտ է կազմակերպւել եւ համախմբւել ազգային գաղափարախօսութեան առաջադրանքների եւ ազգային արժէքների շուրջ: Անհրաժեշտ է ունենալ գաղափարական պատրաստւածութիւն, տիրապետել միջազգային իրադարձութիւններին, սերտել խորապէս մեր պատմութիւնը եւ ունենալ արդի միջոցների օգտագործման մասնագիտական պատրաստւածութիւն», ապա նոյն միութեան անունից Ադէ Մելիքեանը իր խօսքի մէջ ընդգծեց. «Հայ երիտասարդն ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, իւրաքանչիւր հանգրւանում նոր թափ է հաղորդում իր համազգային ու համահայկական պայքարին, որպէսզի աշխարհի հանրային կարծիքին ու նրա ճամբով՝ ցեղասպանների իրաւայաջորդ՝ Թուրքիային ապացուցի, թէ հայութիւնը եւ մասնաւորապէս նրա յաջորդական սերունդները չեն յոգնելու պայքարելուց, ինչքան էլ դա տեւական լինի, որքան էլ որ դա ուղեկցւի նորանոր դժւարութիւններով ու խոչընդոտներով»: ՀՅԴ «Քրիստափոր» պատանեկան կազմակերպութեան խօսքը փոխանցեցին Անին եւ Նոյը:

Համահաւաքը շարունակւեց երիտասարդների միջոցով իրականացւող գեղարւեստական յայտագրով, որտեղ հայ երիտասարդները հանդէս եկան ազգային յեղափոխական երգերի կատարմամբ եւ ասմունքներով, որը զուգորդւած էր տեսաֆիլմի ցուցադրմամբ: Ելոյթ ունեցաւ նաեւ երիտասարդական երգչախումբը եւ ՀՅԴ «Քրիստափոր» պատանեկան կազմակերպութեան նւագախումբը:

Գեղարւեստական բաժնին յաջորդեց երիտասարդական ջահերով համահաւաքը նահատակների յուշարձանի մօտ, որի ընթացքում ներկաները համախմբւեցին ջահակիրների շուրջ եւ երկինք բարձրացրին թէ՛ կարգախօսեր եւ թէ՛ ընկերակցեցին յեղափոխական երգեր կատարողներին: Երիտասարդական համահաւաքը աւարտւեց ուշ երեկոյեան «Սարդարապատ» քայլերգով եւ հակառակ տիրող ցուրտ եղանակին, ժողովուրդը տոգորւած ապրիլեան ոգով թողեց տարածքը:

Լուր «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ