Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում բացումը կատարւեց հայոց դպրոցների ծնողների բասկետբոլի ու ֆուտբոլի մրցաշարերի

Բացումը կատարւեց «Սիփան» միութեան մարզական բաժանմունքի նախաձեռնած հայոց դպրոցների աշակերտութեան ծնողների բասկետբոլի ու ֆուտբոլի մրցաշարերի:

Հինգշաբթի, մայիսի 9-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում տեղի ունեցաւ, արդէն իսկ աւանդոյթ դարձած, հերթական «Հայրիկների մրցաշարի» բացման հանդիսութեանը: Մրցաշարի այս շրջանը նւիրւած է վաստակաշատ մարզիկ, հանրայայտ ֆուտբոլիստ Մարգար Ներսիսեանին:

Բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցում էին Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, Պատգամաւորական Ժողովի եւ Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի ներկայացուցիչներ, Իրանի Բասկետբոլի ֆեդերացիայի պատասխանատուներից Օդետ Աղաջանեանը, ինչպէս նաեւ հանրայայտ իրանահայ ֆուտբոլիստներ ու մարզիկներ յագեցած էր գեղարւեստական ու մարզական ելոյթներով:

Հանդիսութեան առիթով իր օրհնանքի խօսքը փոխանցեց Սրբազան Հայրը: Ընթացքում Սրբազան Հօր ձեռամբ «Սիփան» միութեան կողմից պատրաստւած յուշանւէրը յանձնւեց Մարգար Ներսիսեանին, որին յաջորդեց «Արարատ» եւ «Սիփան» թիմերի պատանի ֆուտբոլիստների ընկերական հանդիպումը: Յիշեցնենք, որ մրցաշարը տեւելու է 9 աշխատանքային շաբաթ՝ միայն ուրբաթ օրերը:

Խաղերի պատասխանատուի համաձայն՝ ֆուտբոլի մրցումների համար, ինչի երկրորդ շրջանն է իրականացւում, մասնակցութեան յայտ է ներկայացրել 7 դպրոց եւ բասկետբոլի դէպքում յանձնախումբը բաւարարւել է չորս դպրոցի ներկայութիւն:

Յիշեցնենք, որ սա արդէն բասկետբոլի նման մրցաշարի 7-րդ շրջանն է:

Լուրը «Ալիք»-ից