Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի, մայիսի 15-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Մարի Մանուկեան» օրիորդաց միջնակարգ դպրոցի փոխտեսչուհուն և ծնողական խորհրդի անդամներին:

Այցելուները եկած էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու դպրոցի շրջանաւարտների հանդէսի: Նաև զեկոյցներ փոխանցեցին դպրոցի աշխատանքներից:

Սրբազան Հայրը գոհունակութեամբ գնահատեց իրենց աշխատանքները և յաջողութիւն մաղթեց իրենց: