Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Հայ կին» միութեան 80-ամեակի հանդիսութիւնը եւ «Ականաւոր իրանահայուհիներ» գրքի շնորհանդէսը

 

80 երկար ու ձիգ տարիներ է, ինչ Թեհրանի հայ համայնքում իր ազգանւէր բազմաբովանդակ աշխատանքներով իր ուրոյն տեղն ու դիրքն է զբաղեցնում «Հայ կին» միութիւնը:

Միութեան 80-ամեակի առիթով միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած իւրայատուկ հանդիսութիւնը եւ միութեան կողմից հրատարակւած «Ականաւոր իրանահայուհիներ» գրքի շնորհանդէսը կատարւեց ուրբաթ, մայիսի 17-ի երեկոյեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, մեծ թւով հրաւիրեալների մասնակցութեամբ:

Միջոցառմանը ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ոսկետառ Կոնդակը:

Հանդիսութիւնը մէկտեղւած էր միութեան կազմաւորումը եւ ծաւալած գործունէութիւնը արտացոլող ռադիոբեմադրութեամբ, բացման խօսքով, ուղերձների ընթերցումով, երգերի եւ երաժշտական կատարումներով, պարային կտորների ներկայացմամբ, միութեան վաստակաւոր անդամուհիներին գնահատելով, իսկ հանգուցեալ անդամուհիների յիշատակը մեծարելով:

Միջոցառումը իր մատուցմամբ իւրայատուկ էր, քանի որ միութեան կողմից ժամանակին լոյս ընծայւած «Հայուհին եւ իր տարազներ» գրքից մի քանի հայուհիներ տւեալ տարազներով մուտք գործեցին դահլիճ:

Ընթացքում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ձեռամբ կատարւեց «Ականաւոր իրանահայուհիներ» գրքի շնորհանդէսը եւ յուշանւէրներ յանձնւեց:

Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը:

Լուրը «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ