Իրանահայ գործարարների նոր յաջողութիւնը

Կիրակի, մայիսի 5-ին (օրդ. 15-ին), Թեհրան նահանգի Արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի կազմակերպութեան, ենթակայ Սպառողների ու արտադրողների իրաւունքների պաշտպանութեան կազմակերպութեան միջոցով կայացաւ «Սպառողների իրաւունքների պաշտպանութեան» 6-րդ համագումարը:

Համագումարում ի շարս՝ 70 առաջնակարգ գործարարների սպառողների իրաւունքների պաշտպանութեան նահանգային հաւաստագրի եւ պատւոյ յուշատախտակի են արժանացել երեք թեհրանահայ գործարարներ պարոնայք՝ Թէյմուր Նազարեանը («Դարու փլաստիկ փարս» գործարանի տնօրէն), Հերոս Աբրահամեանը («Քաջարան» ճարտարագիտական համալիրի տնօրէն) եւ Մատթէոս Մատթէոսեանը («Թոյուրան աբզար» գործարանի տնօրէն), որոնք մէկ անգամ եւս երկրի ճարտարարւեստի ու տեխնոլոգիայի ասպարէզում բարձրացրեցին իրանահայ գործարար-արդիւնաբերողի վարկն ու պատւաւոր անունը: