Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում նշւեց հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը

Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը մեծարելու առիթով, ուրբաթ՝ մայիսի 24-ին, առաւօտեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Սրբազան Հայրն իր քարոզի ժամանակ անդրադառնալով հանգուցեալ Էմամ Խոմէյնիի անհատականութեանը, ընդգծել է. «Իրանի Իսլ. Հանրապետութիւնը ունեցաւ այս երկրի աննահանջ եւ այս երկրի պատմութեան եւ պատմութեան ճշմարտութեամբ կրօնական իմաստութեամբ լեցուն իր հոգեւոր առաջնորդը՝ Էմամ Խոմէյնիին, որ առանց զէնքի իր յեղափոխութիւնը առաջ տարաւ եւ ամբողջ երկրի ու ժողովրդի կեանքը բարեփոխեց ու յեղափոխականացրեց: Եթէ ուսումնասիրենք ժողովուրդների կեանքը, նրանք, ովքեր առաջնորդներ եւ ղեկավարներ են ունեցել պատահականօրէն ժողովուրդը նրանց չի հետեւել, այլ համոզւած լինելով, որ նրանց կեանքը պատւանդանւած է ճշմարտութեան վրայ, հայրենասիրութեան վրայ հետեւել են նրանց»:

Քարոզի այլ բաժնում առաջնորդ Սրբազանը կարեւորութեամբ անդրադարձաւ այն հանգամանքին, որ հանգուցեալ էմամ Խոմէյնին յարգանք էր տածում իրանահայերի նկատմամբ: Սրբազան Հայրը անդրադարձաւ տարածաշրջանում Իրանի անժխտելի հզօրութեանը եւ աւելացրեց, որ Իրանը ունի իր իրաւունքները եւ ոչ ոք իրաւունք չունի Իրանին զրկելու իր իրաւունքներից:

Արարողութեանը ներկայ էին պետական հիւրեր, ինչպէս հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան տարելիցը նշող Կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւններին յանձնախմբի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդին, ազգային իշխանութեան ներկայացուցիչները:

Յաւարտ կրօնական արարողութեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր հանդիպում, որի ընթացքում, Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ Էմամ Խոմէյնիի սկզբունքների հաւատարմութեանը:

Ընթացքում, Մոհամմադ Ռեզա Մովահեդին իր գնահատանքը յայտնեց իրանահայութեանը, ազգային իշխանութեանը եւ Սրբազան Հօրը, որ միշտ իրենց համագործակցութիւնն են ցուցաբերել:

Լուրը «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com