ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Առ ի գիտութիւն ուզում ենք յայտնել Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական Ժողովի դիւանի լրիւ կազմի, Պատգամաւորական Ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական Խորհուրդներն ու Հաշւեքննիչ Մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին չորեքշաբթի 29 մայիս 2019-ին ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ ձեւով.-

Ա- ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- Արժ. Տ. Կոմիտաս Աւ. Քհնյ. Ղարախանեան՝ Ատենապետ
- Արժ. Տ. Մաշտոց Քհնյ. Խաչատրեան՝ Փոխ Ատենապետ
- Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեան՝ Ատենադպիր
- Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսիսեան՝ Փոխ Ատենադպիր

Բ- ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- Տիար Նորայր Արամեան՝ Ատենապետ
- Տիար Արա Շահվերդեան՝ Փոխ Ատենապետ
- Տիար Վահէ Թարոյեան՝ Ատենադպիր
- Տիկին Լինդա Ղարախանեան՝ Փոխ Ատենադպիր
- Տիար Սուրէն Քեշիշեան՝ Նիւթականի պատասխանատու

Գ- ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄԻՆ
- Տիար Վարդգէս Եդգարեան՝ Ատենապետ
- Տիար Հայդուկ Մուրադխանեան՝ Փոխ Ատենապետ
- Օրդ. Անի Իսկանդարեան՝ Ատենադպիր
- Օրդ. Գիլդա Իսրայէլեան՝ Փոխ Ատենադպիր

Թեմակալ առաջնորդ Սրբազան հայրն ու Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանը շնորհաւորեցին նորընտիր կազմերի դիւանները, շնորհաւորեցին երեք մարմինների անդամները, որոնք այս օրերի դժւարին այս պայմաններում յանձն առին աշխատել եւ յաջողութիւն ու համբերատար եւ օրհնաբեր ծառայութիւն մաղթեցին բոլորին։
Զայս հաղորդում ենք առ ի գիտութիւն։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ