Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Կիրակնօրեայ Դպրոցի Տարեվերջի Հանդէսը (2018 -2019)

Սոյն քառեակով սկսւեց Սրբ. Թարգմանչաց եկեղեցւոյ կիրակնօրեայ դպրոցի 2018-2019 տարեվերջի հանդէսը , որը արտասանեցին կիրակնօրեայի փոքրիկ մանուկները՝

Օգնիր, որ միշտ լինեմ բարի
Ընկեր չլինեմ երբեք չարին,
Փոքրիկ մանուկ Յիսուսի պէս,
Զարգանայ իմ սիրտն ու հոգին:

Հանդէսը տեղի ունեցաւ ուրբաթ 24 մայիս, 2019 թւի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Շաղուլեան սրահում, որը լեփ լեցուն էր կիրակնօրեայ դպրոցի սաներով, ծնողներով, եկեղեցու եկեղեցական խորհուրդով և քահանաներով, այդ օրը եկեղեցին ապրում էր իր վերելքի և ուրախութեան մէջ :

Շուրջ 70 աշակերտներ համախմբւած, հերթականութեամբ և գեղեկցութեամբ կատարեցին իրենց պարտականութիւնները բեմի վրայ: Իսկ օրւայ հանդէսի հաղորդավարն էր Օր. Անագէ Մարգարեանը, ով ամէն մի բաժնի ներկայացումից առաջ ազգային-կրօնական և Աստւածաշնչային համարներով համեմում էր ներկայացումենրը:

Այդ օրը աշակերտութիւնը հերթականութեամբ ներկայացրեց հետևեալ յայտագիրը՝

Ա- Սուրէն Մուրադեանի «Ես հայ եմ»-ն ասմունքեց Անաբէլ Բաբախանեանը
Բ- 8 հոգևոր երգեր կատարեցին 25 հոգանոց երգչախումբը, Անի Թահմասեանի ղեկավարութեամբ և Սևան Սարգսեամի նւագակցութեամբ:
Գ- Վահան Թեքէեանի «Եկեղեցի հայկական» ասմունքեց Վենետա Ղևոնդեանը:
Դ- Սիլւա Կապուտիկեանի «Հայոց աշխարհ» ասմունքեց Լէօնիտ Խանբաբայեան:
Ե- 117 և 121. 5-8 Սաղմոսներն արտասանեց Արմէն Դաբաշեանը:
Զ- Ապա Սուրբ Հոգու պտուղների պատկերները ներկայացրեցին փոքրիկները:

Վերջում կիրակնօրեայ դպրոցի տեսուչ՝ Արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը, օրւայ առիթով արտայայտւեց, ասելով՝ «Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը այս 24 տարիների ընթացքում ունեցաւ և տւեց իր պտուղները՝ շուրջ 40-ից աւելի աշակերտներ ձեռնադրւեցին որպէս դպիրներ, դպրուհիներ, ունեցաւ 8 կիսասարկաւագ–ուհիներ, 1 սարկաւագ, 2 քահանաներ և 1 կուսակրօն վարդապետ»:

«Եկեղեցին այժմ օժտւած է այս աշակերտներով, որոնք պատիվ ու զարդն են մեր եկեղեցու, մենք այդ բոլորը, որը մեզ պահել է վերելքի մէջ, պարտական ենք Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին, ով իր իմաստուն խրատներով և հորդորներով առաջնորդում է մեզ այդ դժւարին բայց սուրբ գործը շարունակելու»: Տէր հայրն իր խօսքերի վերջում քաջալերեց այն ծնողներին, որոնք իրենց երեխաներին բերում և առաջնորդում են եկեղեցու կիրակնօրեայ դպրոց:

Վերջում Տ. Կոմիտասը շնորհակալութիւն յայտնեց եկեղեցական խորհրդից, որը միշտ եղել է կիրակնօրեայ դպրոցի կողքին և բեմ հրաւիրեց եկեղեցական խորհուրդի անդամներին:

Եկեղեցու Խորհուրդն իր հերթին, ծաղեկողովներով գնահատեցին կիրակնօրեայի ուսուցչական կազմին, որոնք մէկ տարի անխոնջ կերպով իրենց ծառայութիւնն են բերել մեր նոր սերնդին հոգևոր դաստիրակութիւն տալու համար:

Ուսուցչական կազմի անդամներն էին՝ Տիկնայք՝ Լուսաբեր Մարկոսեան (Տէր Կոմիտասի օգնական), Նոյեմ Ծառուկեան, Այլին Խանբաբայեանը և օրիորդներ՝ Անի Թահմասեան և Անագէ Մարգարեանը:

Վերջում, եկեղեցու խորհուրդի կողմից եղաւ համեստ ընդունելութիւն, որից յետոյ ծնողներն աշակերտութեան հետ միասին ու գոհանակութեամբ թողեցին սրահը, յուսալով, որ 2020 թւականին պիտի տօնեն Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի բացման 25-ամեակը:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցուԿիրակնօրեայ դպրոցի տեսչութիւն , ուսուցչական կազմ և եկեղեցական խորհուրդ