Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի, 18 յունիս, 2019-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ԱՄՆ-ում երկար տարիների (շուրջ 55 տարի) համալսարանի դասախօս՝ դոկտ. Մասուդ Ղադեսիին:

Դոկտ. Ղադեսին հայ համայնքին մօտ անձնաւորութիւն է և յատուկ պատգամով էր եկել սենաթոռ Գուլէյի կողմից, ում հետ Սրբազան Հայրը ծանօթ է և նախապէս իրար հանդիպել են Թեհրանում:

Սոյն առիթով, դոկտ. Ղադեսին մի գեղեցիկ խաչ էր նւէր բերել սենաթոռի կողմից:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց դոկտ. Ղադեսիին իր ներկայութեան համար և իրենից խնդրեց սենաթոռին փոխանցել իր շնորհակալութիւնը: