Հ.Բ.Ը. Միութեան Նախագահն այցելեց Առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի թւականիս յունիսի 19-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին:

Այցելութեան ընթացքին ընդհանրապէս խօսւեց Մարի Մանուկեան օրիորդաց միջնակարգ դպրոցի, Նւարդ Գիւլբենկեան տղայոց տարրական դպրոցի և միութեան աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքները և թելադրեց առաւել համագործակցութեամբ գործել, ի խնդիր առաւել պտղաբեր գործունէութեան: