ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Երկուշաբթի յունիսի 24-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն.՝ Հարմիկ Զովէլեանին և նոյն վարչութեան փոխնախագահ՝ պրն. Ալէքս Կարապետեանին:

Այցելուները եկած էին Սրբազան Հօրը հրաւիրելու 2019 թւականի յուլիսի 4-ին Արարատ Կազմակերպութեան հիմնադրութեան 75-ամեակի առիթով կազմակերպւելիք ծրագրին:

Հանդիպումն առիթ եղաւ նաև զեկուցելու Սրբազան Հօրն կազմակերպութեան աշխատանքների և Թեհրանի համահայկական խաղերի թւականի մասին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց տարած աշխատանքը, շնորհակալութիւն յայտնեց հրաւէրի համար և յաջողութիւն մաղթեց իրենց բոլորի աշխատանքների մէջ: