ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երկուշաբթի յունիսի 24-ին, առաջնորդարանի գրասենեակում թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին հանդիպեցին 2009-ին, Թեհրան-Երևան չւերթի աւիավթարի զոհերի պարագաները:

Այցելուները եկած էին Սրբազան Հօր հետ խորհրդակցելու թէ ինչպէս կարելի է նշել վթարի զոհերի մահւան 10-ամեակը:

Սրբազան Հայրը գնահատեց իրենց նախանձախնդրութիւնը և յայտնեց, որ յուլիսի 15-ը, իբրև դժբախտ պատահարի թւական պիտի յիշւի և եկեղեցական յատուկ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւելու Ս. Սարգիս մայր եկեղեցում: