Հայ Արհեստաւորների Միութեան Վարչութեան Անդամներն Այցելեցին Առաջնորդ Սրբազանին

Հինգշաբթի 27 յուինիս 2019-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Իրանի Հայ Արհեստաւորների Միութեան Վարչութեան անդամները:

Խումբը եկած էր Սրբազան Հօր գրասենեակի համար մի գեղեցիկ աթոռ նւիրելու: Վարչութիւնը յանձն է առել նաև Պատարագի գրքոյկի հրատարակութեան ծախսը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց աշխատանքները և յաջողութիւն մաղթեց իրենց ազգանւէր աշխատանքների մէջ: