Հայ Կին Միութեան Վարչութեան անդամները Ազգային Առաջնորդարանում

Երեքշաբթի 2019 թւի յուլիսի 9-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Կին Միութեան նորընտիր վարչութեան անդամներին:

Անդամները ներկայացան Սրբազան Հօրն իր օրհնութիւնն ստանալու:

Սրբազան Հայրը ողջունեց և գնահատեց անդամներին, յաւելելով, որ Հայ Կին Միութիւնը մեծ ներդրում է ունեցել մեր գաղութի կեանքում. այնուհետ կարևորեց հայ կնոջ դերը մեր ժողովրդի կեանքում:

Վերջում Սրբազան Հայրը յաջողութիւն և օրհնաբոյր գործունէութիւն մաղթեց նորընտիր վարչութեան և իրեն կից միութիւններին: