Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ասմունքի 8-րդ համահայկական փառատօն՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին

Յուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Արցախում ընթանում է Ասմունքի 8-րդ համահայկական փառատօնը, որի խորագիրը նւիրւած է Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին: Փառատօնի կարգախօսն է՝ «Հայրենի հողը կանչում է...»:

Ընդառաջելով Ասմունքի համահայկական փառատօնի հրաւէրին, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ հայոց թեմի առաջնորդի հովանաւորութեամբ Թեհրանի հայոց ազգային դպրոցների Մշակութային փառատօնի ընթացքում բարձր նիշեր ձեռք բերած 14 աշակերտներ, յուլիսի 28-ին մեկնեցին Արցախ, մասնակցելու վերոնշեալ փառատօնին: Մինչ մեկնելը մասնակից աշակերտները, ծնողները, պատասխանատուները ստանալով արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի օրհնութիւնը, ճանապարհւեցին Արցախ: Թ. Հ. Թ. Կրթական խորհրդից ներկայ էին Ժասմէն Մինասեանը եւ Սաքօ Ազիզեանը, Կրթական Խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամ՝ Անահիտ Գրիգորեանը:

Թեհրանը ներկայացնող ասմունքի խմբին որպէս պատասխանատուներ ընկերակցում են «Արարատ» դպրոցի փոխտեսչուհի՝ Անետ Կարապետեանը եւ «Արաքս» դպրոցի հայոց լեզւի եւ գրականութեան ուսուցչուհի՝ Քամելիա Շիրւանեանը:

Խմբի ասմունքային կարողութիւնների վերապատրաստման աշխատանքները վստահւել էր հայոց լեզւի, գրականութեան եւ կրօնի ուսուցչուհի՝ Շարիս Մելքոմ Աբգարին: Ընթացիկ աշխատանքներում իրենց օժանդակութիւնը ցուցաբերեցին Նորա Մովսիսեանը, Մեղրի Բուդաղեանը եւ Նորիկ Ղարաբէգեանը:

Նման փառատօները նպաստում են հայ երիտասարդի մօտ մայրենիի իմացութեան զարգացմանն ու մինչ այդմ իմացածի կիրառմանը:

Յաջողութիւն, բարի ճանապարհ եւ յաղթանակած վերադարձ ենք ցանկանում մեր սիրելի մասնակիցներին:

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com