Արւեստագէտ՝ Լոլիտա Բաղդասարեանն այցելեց Սրբազան Հօրը

Շաբաթ Օգոստոսի 3-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ և գեղանկարիչ՝ Լոլիտա Բաղդասարեանին, ում ուղեկցում էին իր ամուսին՝ դոկտ. Արմէն Ադամեանը և պրն. Թորգոմ Տ. Յակոբեանը:

Տկն. Բաղդասարեանն եկած էր յատուկ կերպով Սրբազան Հօրը հրաւիրելու Երևանում տեղի ունենալիք իր “My Iran” վերնագրով Իրան-Հայաստան ցուցահանդէսին:

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց արւեստագէտին իր աշխատանքների համար և յաջողութիւն մաղթեց իրեն, յաւելելով, որ նման ձեռնարկներ երկու երկրների մշակութային յարաբերութիւններն աւելի են սերտացնում: