Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԵՒ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 18 օգոստոս 2019-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:

Ա.- Ս. Աստւածածին եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00
Ս. Պատարագ` ժամը 10:00
Քարոզ` ժամը 11:00

Երկուշաբթի 19 օգոստոս 2019-ին Յիշատակ Մեռելոց է։

Բ.- Նոյն առիթով Առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, Արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի եւ ուխտագնացութեան երգչախմբի այցելելու է Ռաշտ-Անզալի 15-16 օգոստոս 2019-ին եւ այս առիթով պատարագելու եւ քարոզելու է:

Ս. պատարագ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցում ուրբաթ 16 օգոստոս 2019-ի առաւօտեան.

Յընթացս ս. եւ անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:

Արդ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ տօնական այս օրերին ներկայ գտնւեն ս. պատարագին եւ մասնակցեն ուխտագնացութիւններին որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ