Հ.Մ. «Սարդարապատ» Միութեան Վարչութեան անդամները Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի, օգոստոսի 21-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Սարդարապատ» Միութեան վարչութեան անդամներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու, որպէսզի մի այցելութիւն ունենայ Սարդարապատ Միութիւն և հանդիպելու միութեան և թաղում գործող միութիւնների հետ և տալու իր օրհնութիւնը Սարդարապատ շրջանի ժողովրդին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց միութեան վարչութեանը, գնահատեց քաղաքամասում տիրող համագործակցութեան ոգին, յաւելելով, որ Սարդարապատ քաղաքամասի ժողովուրդն իր բոլոր միութիւններով մեր և Ազգային Իշխանութեան ուշադրութեան կենտրոնում են: