Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանահայ աշակերտները Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադայից վերադարձան 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմներով եւ վկայագրերով

Թւականիս օգոստոսի 5-ից, 11-ը ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ Աղւերանում տեղի ունեցաւ Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադայի մրցոյթը:

Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների աջակցութեամբ մեր թեմից վերոյիշեալ մրցութեանը մասնակցեցին 8 աշակերտուհիներ ըստ հետեւեալի՝ Սաթենիկ Շահիջանեան, Նայիրա Եաղուբեան, Փիւնէ Սարդարեան, Մելանի Խաչատրեան, Սելին Իսայեան, Վահէ Աւանէսեան, Լիա Դարուսի եւ Սինտիա Փիրջանեան: Խմբին ուղեկցում էին «Թունեան-Թովմասեան» դպրոցի փոխտեսչուհի՝ Արսինէ Բոնիադեանը եւ նոյն դպրոցի մայրենի լեզւի ուսուցչուհի՝ Աղաւնի Մինասեանը:

Օլիմպիադային մասնակցել են 5 երկրներից 14-18 տարեկան շուրջ 80 աշակերտ-աշակերտուհիներ:

Բացումը կատարւեց օգոստոսի 5-ին Առնօ Բաբաջանեանի անւան համերգասրահում: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսեանը, ԿԳՄՍ լեզւի կոմիտէի նախագահ՝ Դաւիթ Գիւրջինեանը, Օլիմպիադայի Հայոց պատմութեան եւ մշակոյթի յանձնաժողովի նախագահ՝ Արտակ Մովսիսեանը: Բոլոր մասնակիցները ճանապարհւեցին Աղւերան:

Օլիմպիադան անցկացւեց հայոց լեզւի գրականութեան, պատմութեան եւ մշակոյթի պատմութեան շրջանակներում: Այն ընթացաւ երկու փուլով՝ գրաւոր եւ բանաւոր: Գրաւոր փուլից առաւելագոյն միաւորներ վաստակած աշակերտները անցան բանաւոր փուլ: Մեր խմբի ութ սաներն էլ գնահատելի նիշերով յաղթահարեցին գրաւոր փուլը:

Օլիմպիադայի մասնակիցների համար նախատեսւած էին աւանդական դարձած ասմունքի, հայկական երգերի եւ պարի մրցոյթներ: Մեր խմբից ասմունքով ելոյթ ունեցան Սելին Իսայեանը, Նայիրա Եաղուբեանը եւ Լիա Դարուսին, վերջինս յաղթող ճանաչւեց եւ ստացաւ ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան շնորհակալագիր: Պարով ելոյթ ունեցաւ Նայիրա Եաղուբեանը, ստանալով վկայագիր մասնակցութեան համար:

Մասնակիցների համար նախատեսւած էին նաեւ տարաբնոյթ մշակութային, ուսուցողական եւ ժամանցային միջոցառումներ: Կոմիտասի 150-ամեակի առիթով, տեղի ունեցաւ Կոմիտասին նւիրւած զրոյց եւ երգի ուսուցում, որը վարեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կրթական ծրագրերի մասնագէտներ՝ Անահիտ Մուղալեանը եւ Սոնա Սիմոնեանը: Անցկացւեց ազգային պարերի ուսուցում Գագիկ Գինոսեանի ուսուցմամբ, որը մեծ խանդավառութիւն առաջացրեց մասնակիցների մէջ:

Աշակերտները մեծ հետաքրքրութեամբ մասնակցեցին Հայաստանի տարածքում պեղումների վերաբերեալ զրոյց - դասախօսութեանը, որը վարում էր Էրեբունի պատմագիտական արգելոց-թանգարանի տնօրէն՝ Միքայէլ Բադալեանը: Ունեցան նաեւ պատմաճանաչողական բնապահպանական շրջայց Սեւանավանք եւ Սեւանի բուսաբանական այգու տարածքում:

Մրցութեան արդիւնքները ամփոփւեցին օգոստոսի 10-ի երեկոյեան կազմակերպւած գեղեցիկ գեղարւեստական ծրագրի ընթացքում:

Ուրախութեամբ պիտի նշենք, որ մեր աշակերտներից Վահէ Աւանէսեանը դարձաւ 2-րդ կարգի դիպլոմակիր, եւ չորս հոգի՝ Սաթենիկ Շահիջանեանը, Փիւնէ Սարդարեանը, Մելանի Խաչատրեանը եւ Սելին Իսայեանը դարձան երրորդ կարգի դիպլոմակիրներ, իսկ մնացած մասնակիցները արժանացան վկայագրերի եւ որպէս նւէր ստացան հետաքրքրաշարժ գրքեր:

Շնորհաւորում ենք մեր սիրելի աշակերտներին եւ մաղթում ենք նորանոր յաջողութիւններ ուսման մէջ:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ