Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Մերձաւոր Արեւելքի ամենաթանկը գնահատւած տուն-թանգարանում՝ բացումը կատարւեց Իրանի հնաբանութեան աստղ՝ Սելմա Գոյումջեանի եւ Մոհսէն Մողադդամի ընտանեկան լուսանկարների ցուցահանդէսի

«Բոլորիս բախտը բերել է, որ 1909-ին Արեւմտեան Հայաստանում տեղի ունեցած Համիդեան ջարդերից Բուլղարիա արտագաղթած Գոյումջեանների ընտանիքը Թուրքիա չվերադարձաւ, քանի որ հնարաւոր է 1915 թւականի Ցեղասպանութեանը զոհ գնացած լինէին»-նշեց «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ՝ Իսակ Իւնանէսեանը «Մողադդամ» թանգարանում՝ Գոյումջեան-Մողադդամ գիտական գործունէութեան մասին պատմող լուսանկարների ցուցահանդէսի բացման հանդիսութեանը:

Նա միաժամանակ յիշեցրեց, որ հայութեանը գրկաբաց իր մէջ ընդունելու Իրանի ժողովրդի բարեացակամութիւնը հայ ժողովրդին թոյլ տւեց սիրելի Իրանում իրեն զգայ ինչպէս տանը եւ հնարաւորութիւն ունենայ արարման ու ստեղծագործելու շունչը շարունակելու, միեւնոյն ժամանակ ծառայելով իր երկիր՝ սիրելի Իրանին:

«Մողադդամ» տուն-թանգարանը Սելմա Գոյումջեանը Թեհրանի համալսարանին է նւիրել Մոհսէն Մողադդամի մահից յետոյ, մտահոգւած լինելով այնտեղ հաւաքագրւած ու պահւող պատմամշակութային կոթողների ճակատագրով: Այս մասին լսարանին յայտնեց Գոյումջեանի եւ Մողադդամի ընտանեկան ընկեր լրագրող՝ Ջամշիդին:

120 տարեկան այս ամրոցն իր աւելի քան երկու հազար մետր բնակելի տարածքով ինքնին պատմամշակութային նշանակութեամբ ճարտարապետական կառոյց է, ինչը ժամանակին Հասան-Աբադ հրապարակի կողքին համարւել է մայրաքաղաքի ամենանշանակալից ու ցանկալի վայրերից մէկը, ուր յաճախ են այցելել արտասահմանեան գիտական ու դիւանագիտական նշանաւոր դէմքերը:

Ցուցահանդէսը իրականացւում է Թեհրանի համալսարանին ենթակայ թանգարանների վարչութեան, ինչպէս նաեւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան ձախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ: Թանգարանում շուրջ մէկ ամիս ցուցադրութեան է հանւել երկու հնաբանների՝ Մողադդամ-Գոյումջեանի ընտանեկան լուսանկարները, ինչպէս նաեւ շուրջ 5000 պատմամշակութային կոթողներից մի ամբողջ հաւաքածոյ, որոնք յայտնաբերւել են իրանական պատմական վայրերում, ինչպէս Պերսպոլիսի, Չողազանբիլի, Մաշհադի, Հեգմաթանէի եւ այլն կատարւած պեղումների ժամանակ:

Լուրը «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com