Ռուսիոյ Դաշնութեան Դեսպանի Այցը

Երեքշաբթի օգոստոսի 27, 2019-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, քաղաքավարական այցով հանդիպեցին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Պրն. Դեսպանը հետաքրքրւած էր Իրանում թաղւած երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին նահատակւած ռուս զինւորերի գերեզմանների տեղափոխման հնարաւորութիւնների մասին:

Սրբազան Հայրը եկեղեցական և աւանդական տեսանկիւնից բացատրեց և ասաց, որ ընդհանրապէս մեր եկեղեցում չկայ այն աւանդութիւնը, որ մեր ննջեցեալների գերեզմանները մէկ գերեզմանատնից միւսը փոխադրել, սակայն այդ հնարաւոր է եթէ պետական արգելք չկայ այդ ուղղութեամբ: