Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՐՕՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի ատենապետ օրդ. Անի Մանուկեանի։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց ուսուցիչներին եւ յայտնեց, որ դժբախտաբար մեր աշակերտութեան թիւը նւազում է, հետեւաբար մենք էլ վերատեսութեան պիտի ենթարկենք մեր աշխատանքները։ Յառաջիկային Կրթական Խորհրդի հետ համախորհուրդ եւ դպրոցների տեսչութեանց հետ գործակցաբար դասաբաշխումները որոշ փոփոխութիւնների ենթարկւելու են։

Ուսուցիչները իրենց առաջարկութիւնները ներկայացուցին կրօնի դասագրքերի վերատեսութեան հետ կապւած։ Սրբազան հայրը կրօնի դասագրքերի վերատեսութեան համար ընտրւած յանձնախմբին թելադրեց որ նկատի ունենան բոլոր պարագաները եւ որքան կարելի է դասագրքերը դիւրամատչելի եւ հաղորդական դարձնեն։ Այնուհետ Սրբազան հայրը թելադրեց դասաւանդումը հաղորդական եւ այժմէական դարձնել։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ