ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ԳՈՐԳԱՆ - ՂՈՐՈՂ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, սեպտեմբերի 19 – 20, 2019-ին, Խաչվերացի տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Ղորող, որտեղ Ս. Աստւածածին մատուռում մատուցւելու է հանդիսաւոր Սուրբ և անմահ պատարագ:

Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:

Երկօրեայ ուխտագնացութեան արձանագրութիւնների համար դիմել Ս. Սարգիս և Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիների խորհուրդների քարտուղարութեան գրասենեակները:

Արձանագրութիւնները կատարւելու են 11, 12 և 14 սեպտեմբեր 2019-ին, ժամը 9-ից 13:00-ը: