Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինումով, Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակի եւ Նայիրի Հրատարակութեան համագործակցութեամբ հրատարակւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի «Հայոց Եկեղեցի» անգլերէն գրքի պարսկերէն թարգմանութիւնը։

Թարգմանութիւնը կատարւեց Վեր. Միշել Աղամալեանի միջոցով եւ մեկենասութեամբ Դուբայաբնակ - նախկին Նոր Ջուղայեցի Տէր եւ Տիկին Ասպետ Հայկազ Թահմազեանի։

Բովանդակալից մի հրատարակութիւն արդարեւ, որ վստահաբար հայ եւ պարսիկ ժողովրդների եւ յատկապէս մտաւորականութեան կողմից գնահատւելու է։

Գիրքը կարելի է գտնել հայկական գրախանութներում, ինչպէս նաեւ մեր եկեղեցիների գրախանութներում։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ