ՀՈՎՒԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ՍԱՐԻ ԵՒ ԳՈՐԳԱՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ թեմիս Կրօնական եւ Թեմական Խորհուրդների ներկայացուցիչների հովւական այցելութեամբ հինգշաբթի 19 սեպտեմբեր 2019-ի առաւօտեան մեկնելու է Սարի եւ ապա Գորգան-Ղորուղ շրջանները։

Ուրբաթ 20 սեպտեմբեր 2019-ի առաւօտեան Ղորուղի Ս. Աստւածածին մատուռում Ս. եւ անմահ պատարագ է մատուցւելու։ Պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Պատարագից յետոյ Առաջնորդ Սրբազան հայրը հանդիպելու է շրջանի ժողովրդի եւ եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան հետ։

Զայս յայտնում ենք մեր ժողովրդի զաւակներին առ ի գիտութիւն։