Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետի մօր մահւան առիթով, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, հետևեալ ցաւակցական նամակն ուղղեց Վեհափառին՝

Այսու յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, ողջ ժողովականութեան, թեմում գործող բոլոր մեր միութիւնների, կազմակերպութիւնների եւ ողջ ժողովրդի եւ անձնապէս խոնարհաբար խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետին եւ Քէշիշեան ընտանիքին իրենց կրած ծանր կորստի՝

ՎԵՀԱՄԱՅՐ ԼՈՒՍԻՆ ՔԷՇԻՇԵԱՆԻ

ցաւալի մահւան առթիւ:

Կիրակի 22 սեպտեմբեր 2019-ին յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն վեհամօր հոգւոյն խաղաղութեան համար։ Պատարագից յետոյ թեմիս առաջնորդ Սրբազան հայրը ցաւակցութիւններ է ընդունելու Ազգային Առաջնորդարանի դահլիճում։

Աղօթում եւ մաղթում ենք որ Աստւած իր լոյսերի մէջ հանգչեցնի նորոգ հանգուցեալի հոգին եւ Նորին սրբութեան եւ Քէշիշեան ընտանիքին Ս. հոգւոյն մխիթարութիւն, առողջ եւ արեւշատ կեանք պարգեւի:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
16 Սեպտեմբեր, 2019

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com