Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ցաւակցական Նամակ Վեհափառ Հայրապետին

Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետի մօր մահւան առիթով, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, հետևեալ ցաւակցական նամակն ուղղեց Վեհափառին՝

Ն. Ս. Օծութիւն
Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ
Անթիլիաս.

Վեհափառ Տէր,

Սրտի դառն կսկիծով իմացանք մահւան գոյժը Ձեր թանկագին մօր՝ վեհամայր Լուսին Քէշիշեանի։

Այս տխուր առիթով յանուն մեր թեմի Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ Մարմնի, ողջ ժողովականութեան, եւ մեր ժողովրդի բոլոր զաւակների խորապէս ցաւակցում ենք Ձեզ Վեհափառ Տէր, եւ աղօթում հանգուցեալ վեհամօր հոգիի խաղաղութեան եւ Ձեր եւ Ձեր եղբայրների եւ հարազատների մխիթարութեան համար։

Հանգուցեալը անձամբ մօտիկից ճանաչելու առիթն ունեցել եմ դեռ մեր ուսանողութեան օրերին, երբ, երկու առիթներով միասին Ձեր տուն եղանք, ուր վայելեցի իր մայրական սէրն ու հոգածութիւնը, եւ այնուհետ նաեւ յաճախակի հանդիպումների ընթացքին հարազատօրէն զրուցում էինք միմեանց հետ. բարի, հաւատացեալ եւ տիպար ընտանիքի մայր էր հանգուցեալը։

Մօր մը մահը ինչ տարիքի էլ որ պատահի ցաւ ու վիշտ պատճառող է, որովհետեւ մայրը սուրբ է ու նւիրական եւ այս պարագային վեհամայրը, որ իր ամուսնու կողքին կանգնած իր զաւակները մեծացրեց հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեամբ։ Վստահաբար իր բարի յիշատակը մեծ մխիթարութիւն լինելու է ե՛ւ Ձեզ ե՛ւ Ձեր սիրեցեալ եղբայրների եւ Քէշիշեան ընտանիքի բոլոր պարագաներին։

Աղօթում ենք հանգուցեալի հոգիի խաղաղութեան եւ Ձեր կենաց արեւշատութեան համար։

Յայտնենք նաեւ, որ մեր թեմում յառաջիկայ կիրակի 22 սեպտեմբերին հոգեհանգստեան արարողութիւն ենք կատարելու հանգուցեալի հոգւոյն խաղաղութեան համար։

Մնամք մատչելով ի համբոյր Ձերդ սրբութեան Օծեալ Ս. Աջոյն։

ԽՈՆԱՐՀԱԲԱՐ
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com