Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ՕՂԱԿԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,

Քրիստոնէական սուրբ սիրով եւ անկեղծ ու ջերմ զգացումներով ողջունում եւ օրհնում եմ ձեզ սիրելիներ՝ աշակերտներ, աշակերտուհիներ, ուսուցիչներ, ծնողներ եւ դպրոցի ողջ աշխատակազմ։

Փառք Ամենակալ Աստծուն, որ մեզ շնորհեց այս գեղեցիկ պահը, երբ աշակերտ, ուսուցիչ, տեսուչ եւ ծնողք միասին հաւաքւած աղօթքով եւ առ Աստւած գոհաբանական մաղթանքով սկսում ենք 2019-2020 դպրոցական շրջանը եւ շնորհաւորում միմեանց։ Այս ուրախ առիթով շնորհաւորում եմ ձեզ բոլորդ, յաջողութիւն, առողջութիւն, անփորձանք տարի ցանկանալով բոլորիդ։

Դպրոցը այն կրթօճախն է, որ առանցքային դեր, տեղ եւ առաքելութիւն ունի մի ազգի կեանքում։ Դպրոցը հոգեւոր տաճար է, մարդակերտումի սրբազան կրթարան։ Մի դպրոցի որակի բարձրութիւնը երաշխիքն է տւեալ հաւաքականութեան, ազգի կեանքի մակարդակի բարձրութեան, դրա համար դպրոցը նկատւած է սուրբ վայր եւ ժողովուրդները գուրգուրում են դպրոցի վրայ։

Դպրոցի մթնոլորտը շաղախւած պէտք է լինի սիրով, փոխադարձ յարգանքով, լայնախոհութեան, համբերատարութեան, ներողամտութեան, հանդուրժողականութ-եան ոգիով եւ այս բոլորը պատւանդանւած պիտի լինի քրիստոնէական հաւատքի վրայ։

Դպրոցը ձեզի համար սիրելիներ պիտի լինի մեղուների այն փեթակը, որից դուք մեղր պիտի հանէք։ Հայոց լեզուն Մեսրոպ Մաշտոցի փեթակն է, հայոց կրօնը, հաւատքը Յիսուսի եւ իր առաքեալների փեթակն է ամրացած մեր հայրերի ուսուցումների վրայ իսկ հայոց պատմութիւնը մեր անմահանուն արքանների, իշխանների, զօրավարների, նահատակների եւ սուրբ հերոսների կեանքով ներծծւած, մեղրի փեթակն է եւ ահա մեր բոլորի պարտականութիւնն է այս վերոյիշեալ փեթակներից մեր ամենօրեայ հոգեւոր սնունդը առնենք, նրանով կենսաւորւելու եւ ինչու չէ քաղցրանալու, համեմւելու։

Հետեւաբար այս տարի մեր նշանաբանը թող լինի «Սիրով եւ համբերութեամբ գործենք» վերոյիշհեալ փեթակներից մեղր քաղելու ի վայելումն բոլորիս։

Այս տարի մեր անմահանուն հեղինակների՝ Յովհաննէս Թումանեանի, Կոմիտաս Վարդապետի եւ Լեւոն Շանթի ծննդեան հարիւրյիսունամեակն է։ Երեք մեծ եւ երախտարժան դէմքեր, ովքեր մեր հպարտութիւնն ու փառքն են, եւ ահա դպրոցում աւելի մօտիկից ճանաչելու էք այս մեծերը։

Այո՛, դպրոցը մեզ հաղորդակցութեան մէջ է դնում մեր պատմութեան հետ, մեր եկեղեցու ու եկեղեցական հայրերի ներշնչող կեանքի հետ, որով կենսաւորւած մուտք ենք գործելու Սահակ-Մեսրոպեան անդաստանից, մեղրածորան պուրակից ներս, որպէսզի նրանցով զօրացած ապրենք մեր կեանքը միշտ կառչած մնալով մեր լեզւին, հայրենիքին, պատմութեան, որպէս հիմնասիւները մեր գոյութեան եւ ներշնչող աղբիւրը մեր պահանջատիրական պայքարին ի խնդիր մեր ամբողջական իրաւունքների ձեռքբերման։

Օրհնութիւն եւ յաջողութիւն բոլորիդ եւ Շնորհաւոր վերամուտ։

սիրով եւ աղօթասացութեամբ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
23 Սեպտեմբեր 2019
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ