Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ուխտագնացութիւն Սարի-Գորգան

Հինգշաբթի 19 սեպտեմբեր 2019-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր հովւական այցելութիւնները շրջաններում, Խաչվերացի տօնի ուրախ առիթով այցելեց Սարի և Գորգան հայ համայնքին: Նոյն առիթով տելի ունեցաւ երկօրեայ ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

Առաջնորդ Սրբազան հօրը ընկերակցում էր տեղի այցելու հովիւ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Սարի քաղաքի մուտքին, Առաջնորդ Սրբազան հօրը դիմաւորելու եկել էին տեղի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամները։ Առաջնորդ Սրբազան Հայրը մի պահ հանգստանում է հոգաբարձութեան ատենապետ՝ պրն. Յովիկ Մատթէուսեանի բնակարանում, որտեղ Սրբազան Հօրը միացան Թեմական Խորհրդի անդամներ՝ տիարք Հարմիկ Աւետեանը և Վահէ Թարոյեանը:

Դրանից յետոյ Սրբազան Հայրը ուղղւեց դէպի համայնքի Արարատ սրահը, որտեղ հաւաքւել էին Սարեցիները հիւընկալելու Սրբազան Հօրը եւ նրա հետ գողտրիկ ժամանակ անցկացնելու։

Երեկոյեան Սրբազան Հարը հրաժեշտ առնելով Սարեցիներից ճանապարհւեց դէպի Գորգան։ Քաղաքի կենտրոնում Սրբազան Հայրը դիմաւորւեց Գորգանի եւ Ղորուղի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների եւ նրանց ընտանեկան պարագաների կողմից եւ ապա առաջնորդւեց դէպի պանդոկ։

Ուրբաթ 20 սեպտեմբերի առաւօտեան ժամը 10։30-ին Ղորուղի Ս. Աստւածածին մատուռի մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. պատարագ։ Պատարագիչն էր Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Պատարագի ընթացքին սեղանին սպասարկեց Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Անի Քրիստի Սարկաւագուհի Մանւէլեանը և Անանիա կիսասարկաւագ Յարութիւնեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց՝ ուխտագնացութեան յատուկ երգեցիկ խումբը, ղեկավարութեամբ՝ տիկ. ՕՖիկ Մելիքեանին։

Սրբազան Հայրը պատարագի սկզբին բացատրեց՝ «Ամէն տարի Աստւածածնի Վերափոխման Տօնի առիթով ուխտի էինք գալիս այստեղ: Այս տարի մտածեցինք թէև մատուռի անունը Աստւածածին է, նաև Խաչվերացի տօն է և Խաչվերացը նոյնքան մեծ տօն է. ուրեմն այս տարւայ ուխտագնացութիւնը կազմակերպւեց Խաչվերացի տօնի առիթով»: Ապա անդրադառնալով սուրբ Խաչի խորհրդին աւելացրեց՝ «Խաչը կեանքի խորհուրդ է և այս կեանքը՝ սէր, զոհողութիւն և նւիրում է. Խաչը պատւանդանւած է Աստծոյ առ մարդկութիւն ունեցած սիրոյ վրայ»:

«Սէրը քրիստոնէական հասկացողութեամբ այն է, որ մարդ ինքն իրենից ինչ որ բան տալիս է ուրիշին: Քրիստոսն այդ սիրով մարդկութինը սիրեց և նրան իբրև ապացոյց իր կեանքը նւիրեց»- յաւելեց Սրբազան Հայրը:

«Քրիստոսի եկեղեցին տարին 3 առիթներով մեծ տօներ է նշանակել Քրիստոսի Խաչի փառաբանանքի համար՝ Խաչի Գիւտի, Խաչի Երևման և Խաչի Վերացման տօները: Կայ Խաչի 4-րդ տօնը, Վարագայ Խաչի տօնը, որը կարծես մեր խաչին տօնն է»: «Մեր եկեղեցու տօները, մեզ համար գեղեցկագոյն առիթ են, որպէսզի մենք մեզ նորոգենք, լիցքաւորենք, որ կարողանանք շարունակել մեր ելքը իբրև հայ» - ասաց Առաջնորդ Սրբազանը:

Ապա գնահատանքի խօսք ուղղեց բոլորին, ի մասնաւորի ուխտաւորներին նաև շրջանի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան և ժողովրդին, որոնք այդ մատուռը պահպանում են:

Պատարագի աւարտին պարտէզում կատարւեց աւանդական Անդաստան և ռեհանի օրհնութիւն եւ ապա ներկաները առիթ ունեցան տեսակցելու Սրբազան Հօրը հետ եւ զրուցելու։

Աւարտին, պարտէզում ուխտաւորների ու ներկաների հետ մտերմիկ մթնոլորտում զրուցելուց եւ շփւելուց յետոյ, երեկոյեան Սրբազան Հայրն և ուխտաւորները հրաժեշտ տալով սարեցիներին ու գորգանցիներին վերադարձան Թեհրան։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ