Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

Կիրակի 29 սեպտեմբեր 2019-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յատուկ ցաւակցական գիր յղեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ֆրանսայի դեսպան՝ մեծարգոյ Տիար Ֆիլիփ Թիէբոյին, Ֆրանսայի նախկին նախագահ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժաք Շիրակի մահւան առիթով։

Ցաւակցական իր գրի մէջ սրբազանը դրաւատանքով յատկանշում է հանգուցեալ նախագահին, որ իբրեւ քաղաքական մեծ մարդ, ծառայեց Ֆրանսիայի ժողովրդին իբրեւ Փարիզի քաղաքապետ, վարչապետ եւ ապա նախագահ։ Հանգուցեալ նախագահը հայասէր եւ հայաստանասէր անձնաւորութիւն էր։

Սրբազան հայրը յանուն Թեհրանի թեմի ողջ ժողովրդի եւ ինչու չէ նաեւ ողջ իրանահայութեան իր ցաւակցութիւնն ու վշտակցութիւնը յայտնեց պրն. դեսպանին եւ դեսպանութեան միջոցաւ Ֆրանսիայի պետութեան եւ ժողովրդին։

Խաղաղութիւն իր հոգիին։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

30 Սեպտեմբեր 2019
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ