Տեղեկանք

Այսու տեղեկացնում ենք մեր համայնքի սիրելի ժողովրդին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի յաջող վիրահատութիւնից յետոյ, Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդի, Ազգային մարմինների, քաղաքական եւ հասարակական գործիչների եւ միութիւնների ներկայացուցիչները այցելեցին Սրբազան հօրը շուտափոյթ ապաքինում մաղթելու։

Կիրակի, 6 հոկտեմբեր 2019 թւականի կէսօրից յետոյ, Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր Դեսպան՝ Պրն. Արտաշէս Թումանեանը, ընկերակցութեամբ պրն. Ռուդիկ Եարալեանի, այցելեց Սրբազան Հօրը և շուտափոյթ ապաքինում մաղթեց իր եւ ողջ դեսպանատան անձնակազմի կողմից։

Դիւան Ազգային Առաջնորդարանի Թեհրանի Հայոց Թեմի