Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Համաշխարհային Եկեղեցինների Խորհրդի Միջ-Կրօնական Երկխօսութեան եւ Համագործակցութեան Բաժանմունքի պատասխանատուն՝ այցելեց Սրբազան Հօրը

Երեքշաբթի 12 նոյեմբեր 2019 թւականի երեկոյեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեց Համաշխարհային Եկեղեցինների Խորհրդի Միջ-Կրօնական Երկխօսութեան եւ Համագործակցութեան Բաժանմունքի պատասխանատու՝ վերապատւելի դոկտ. Դէյւիդ Մարշալը, ընկերակցութեամբ Կրօնական Երկխօսութեան Կենտրոնի ներկյացուցիչ՝ տկն. Զահրա Ռաշիդբէյգիի:

Դոկտ. Մարշալը Թեհրան է եկել մասնակցելու Վատիկան եւ Կրօնական Երկխօսութեան միջեւ կայանալիք միօրեայ համագումարին, որին հրաւիրաւած էր նաեւ Սրբազան Հայրը, սակայն իր անհանգստութեան պատճառով նրան ներկայացրեց արժ. Տէր Գրիգորիս Քհնյ. Ներսիսեանը:

Վերապատւելին երկար տարինների բարեկամ, ծանօթ է Առաջնորդ Սրբազան հօր հետ եւ միասին մասնակցել են բազմաթիւ միջ-կրօնական միջազգային համագումարներին:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ