Հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի եկեղեցիներում

Ամանորեայ տարեմուտին եւ առաւօտեան՝ Յունւարի մէկին, Թեհրանի Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, մասնակցութեամբ հաւատացեալ ժողովրդի։

Յընթացս Պատարագի ընթերցւեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդի՝Գերշ․ Տ․Սեպուհ․Ս․Արք․Սարգսեանի Ամանորեան պատգամը։ Սուրբ Պատարագից յետոյ տեղի ունեցաւ Ձմեռպապիի դիմաւուրում, որի միջոցով ներկաներին, ի մասնաւորի մանուկներին նւէրներ բաշխւեց։

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ